Աֆեյանի ընկերությունը հուլիսին COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը կսկսի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

պատվաստանյութ
CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում գործող «Մեդերնա» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, նախատեսում է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսել հուլիսին:

Ըստ աղբյուրի՝ փորձարկումների վերջնական փուլը 30 000 մասնակից է ներառելու, որոնց մի մասը ենթարկվելու է պլացեբո փորձարկման: Մյուս մասին նախատեսվում է 100 մգ պատվաստանյութ ներարկել, որը բնորոշվում է որպես նախընտրելի չափաբաժին առավելագույն իմունային ակտիվություն զարգացնելու համար:

Եթե փորձարկումները հաջող անցնեն, ընկերությունը նախատեսում է տարեկան 500 միլիոնից մինչև 1 միլիարդ չափաբաժին արտադրել՝ 2021 թվականից սկսած:

--0—LՄ