Վիլնյուսի փողոցի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել արտաքին լուսավորության սարքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

Հունիսի 11-ին՝ ժամը 18։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով արտաքին լուսավորման սյան լարերը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ համապատասխան ծառայության աշխատակիցների մոտենալը։

--0—LՄ