Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը 7,5 մլն է. Հնդկաստանն առաջ է անցել Մեծ Բրիտանիայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

հնդ1

Հունիսի 12-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7,598,950 է, որից 423,869-ը մահացել է, 3,843,313-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,277,856 է, որից 53,912 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,089,825 վարակման դեպք, որից 116,035-ը մահացել է, 816,174-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,157,616 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (805,649 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (502,436 վարակակիր), չորրորդում Մեծ Բրիտանիայն շրջանցել է Հնդկաստանը, այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 298,283 է, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 291,409: ՌԴ-ում զոհերի թիվը 6,532, Բրազիլիայում՝ 41,058, Հնդկաստանում՝ 8,501, Մեծ Բրիտանիայում՝ 41,128:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

--0—LՄ