Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 173 մարդ․ վարակման 612 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի 612 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը  15 հազար 281 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 173 մարդ, շարունակում է բուժվել 9298-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է  5639 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 13 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 258  է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 86-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 77 հազար  686 քաղաքացի:  --0—ՄՀ