Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունը վկայում է իշխանության վախեցած և թույլ լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունը ապօրինի է և վկայում է իշխանության վախեցած և թույլ լինելու մասին։

Արտակարգ դրության երկարաձգումը ոչ մի կապ չունի համաճարակի հետ և դրա միակ նպատակը քաղաքական ընդդիմության գործունեությունը սահմանափակելն է։

Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է իր լեգիտիմությունը, ամբողջությամբ սպառված է և շուտով կորցնի նաև իշխանությունը»։    --0—ՄՀ