Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի քաղաքացու են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

հասարակական

Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում այսօր Ադրբեջանի քաղաքացի է հայտնաբերվել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արեգունիի գյուղապետ Սոս Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի քաղաքացուն առաջինը տեսել է Դարանակ և Արեգունի գյուղերի միջև գտնվող ճամբարի պահակը. «Իր ոտքով եկել է, գյուղի արանքում ճամբար կա, այդտեղի պահակն է տեսել ու ներկայացրել մեզ։ Պահակն ասում է, որ շները հաչացին, ինքն էլ դուրս է եկել՝ տեսնի ով է։ Մանրազնին ստուգել է նրան, քաղաքացիական հագուստով է եղել»,-նշել է գյուղապետը։

Վերջինս հավելել է, որ Ադրբեջանի քաղաքացին մեծացել է Գյանջա քաղաքի մանկատանը, սակայն այլ տեղեկատվություն չի հարղորդել։

Այս պահին Ադրբեջանի քաղաքացուն հարցաքննում են գյուղապետարանում։ Ներկա են նաև ԱԱԾ աշխատակիցները։

--0-- ՍՊ