«Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ». Աննա Հակոբյանին «տարօրինակ պատմություն» են պատմել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

անի

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն. «Մերի, Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե՞ եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա, կվերցնի. 35 հազար դոլար»:

Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը և ուղևորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետևել է, թե նա ուր է գնում:

«Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի»,- գրել է Աննա Հակոբյանը:

--0—LՄ