«Վեոլիա Ջուր»–ը կոչ է անում վճարումները կատարել առցանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

ջուր

«Վեոլիա Ջուր»–ը դիմում է քաղաքացիներին, որպեսզի COVID - 19 դեմ պայքարի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների կողմից բնակարաններ այցելելու սահմանափակումներից ելնելով, ջրաչափի ցուցմունքը հաղորդեն հետևյալ կապուղիներով.

1. Չափիչ սարքի ցուցմունքի լուսանկարն ուղարկելով սպասարկող մասնագետ - տեսուչին՝ viber հավելվածով;

2. Գրանցվելով veolia.am պաշտոնական կայքում /«Սպառողներին» / «Առցանց ծառայություններ» / «Մուտք» / «Ցուցմունքների մուտքագրում»/ և, կատարելով պահանջվող հրահանգները, մուտքագրել;

3. Զանգահարելով «Հեռախոսային կենտրոն»՝ 1-85, 011.300-185 կամ 0 800 00 185 /անվճար/ հեռախոսահամարով:

«Վեոլիա Ջուր»–ը կոչ է անում սպառած ջրի դիմաց վճարումները կատարել առցանց՝ էլեկտրոնային համակարգերի և վճարային տերմինալների միջոցով։

Ընկերության բոլոր բաժանորդների սպասարկման գրասենյակները չեն գործելու մինչև 30.06.2020թ. ներառյալ:

Էլեկտրոնային համակարգերով վճարումների հետ կապված հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 1-85 հեռախոսահամարով:    --0—ՄՀ