Ինչո՞ւ եք կանոնների պահպանմամբ ակցիա անող Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկել. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

արփինե

Աշխարհի բոլոր երկրներում այդպիսի ակցիաներ իրականացվում են այս օրերին եւ դա իրավաչափ է։ Այդ մասին ֆեյսուքյան էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննսիսյանը։

«Հասկանում եմ, որ ձեզնից հոդաբաշխ բացատրություն ստանալը անշնորհակալ գործ է։ Բայց, այնուամենայնիվ, ոստիկանությանը դիմազրկած դիմակամոլ իշխանության ներկայացուցիչնե՜ր ունա՞կ եք հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչո՞ւ եք բոլոր կանոնների պահպանմամբ միայնակ ակցիա իրականացնող Ռուբեն Մելիքյանին և այլ նման ակցիա իրականացնող քաղաքացիների բերման ենթարկել։ Աշխարհի բոլոր երկրներում այդպիսի ակցիաներ իրականացվում են այս օրերին և դա իրավաչափ է»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և ակցիայի մյուս մասնակիցները բերման են ենթարկվել: Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Մելիքյանը բերման է ենթարկվել ոստիկանության պահանջները չկատարելու համար։

 

--0—LՄ