Ոստիկանությում այս պահին բերման է ենթարկվել 18 անձ. Արթուր Դանիելյանը Կենտրոնի բաժնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

հասարակական

Ոստիկանության Արաբկիրի բաժնում այս պահին կա բերման ենթարկված 18 անձ: Lրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը հանդիպել է Նարեկ Սամսոնյանի, Արսեն Բաբայանի հետ, որոնց պնդմամբ որևէ ակցիա չի իրականցվել, և պահպանվել է սոցիալական հեռավորությունը:

ԱԺ պատգամավորը նաև հայտնել է, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։

Նա հավելել է, որ որ առաջիկայում բոլոր բերման ենթարկվածները բաց կթողնվեն։

--0-- ՍՊ