ԱԱԾ-ն և ՊՆ-ն դեռ չեն մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացու՝ սահմանը հատելու լուրը. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

սահման.

ԱԱԾ-ն և ՊՆ-ն դեռ չեն մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացու կողմից ՀՀ սահմանը հատելու մասին հաղորդագրությունը, գրում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը հայտնել է, որ 26-ամյա տղամարդը հայտնաբերվել է առավոտյան, այժմ նա ԱԱԾ աշխատակիցների մոտ է, իսկ նախքան ԱԱԾ աշխատակիցների ժամանումը, ադրբեջանցին գյուղացիներին ասել է, որ հովիվ է:

«Տղամարդը պատմել է, որ իր մայրն ուկրաինուհի է, հայրը՝ ադրբեջանցի: Նրանք վաղուց են բաժանվել, կինը վերադարձել է հայրենիք, իսկ հայրը մահացել է: Նա մեծացել է մանկատանը»,-պատմել է Վարդանյանը, ապա հավելել, որ իրեն քիչ վճարե;ու համար վիճել է և սահմանը հատելու որոշում կայացրել:  

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Արեգունիի գյուղապետ Սոս Հովհաննիսյանի, Ադրբեջանի քաղաքացուն առաջինը տեսել է Դարանակ և Արեգունի գյուղերի միջև գտնվող ճամբարի պահակը: 

«Իր ոտքով եկել է, գյուղի արանքում ճամբար կա, այդտեղի պահակն է տեսել ու ներկայացրել մեզ։ Պահակն ասում է, որ շները հաչացին, ինքն էլ դուրս է եկել՝ տեսնի ով է։ Մանրազնին ստուգել է նրան, քաղաքացիական հագուստով է եղել»,-նշել էր գյուղապետը, ապա հավելել, որ Ադրբեջանի քաղաքացին մեծացել է Գյանջայի մանկատանը:

--0—LՄ