Ծառուկյանի քրգործի դրվագները տարածելու համար հաղորդումն ուղարկվել է քրեական ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

Գագիկ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող քրգործի նյութերը տարածելու դեպքի փաստով գործ հարուցելու՝ փաստաբանի հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Այդ մասին «Փաստինֆ»-ին հայտնել է դատախազությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, ինչին հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:

Ավելի ուշ տարածվել էր նաև Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի մանրամասները:

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրգործ հարուցել իրեն առնչվող գործի նյութերը տարածելու համար

--0—LՄ