Կասեցվել է «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News 

․

Ժամանակավորապես կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գործող միանգամից 26 խանութ-սրահի գործունեությունը, ինչպես նաև «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Միասնական տեղեկատվական հարթակը։

24-ժամյա կասեցումներ են կիրառվել նաև առևտրի մեծ ու փոքր կենտրոնների, արտադրությունների և սպասարկման գրասենյակների, ատամնաբուժարանների հանդեպ։

--0-- ԱՀ