ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ որևէ մեկն իրենց չի կարող արգելել բարձրաձայնել այն մտահոգությունները, որ ունեն այս կամ այն հարցի շուրջ: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ այդ բարձրաձայնումներին ու քննադատությանն ի պատասխան՝ իշխանությունը խոսել ու խոսում է շանտաժի, սպառնալիքի լեզվով:
Անդրադառնալով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարություններին՝ Տոնոյանն ընդգծեց. «Դաստիարակությունս թույլ չի տա իջնել Լոռու մարզպետի մակարդակին ու պատասխանել նրան: Բայց պարոն մարզպետին խորհուրդ կտամ, որ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մասին հաջորդ անգամ խոսելիս երկար մտածի, ապա նոր մտաժայթքումներ անի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ