Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel-ն ու КамАЗ-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News 

․

Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սարգիս Ս.-ի վարած Opel մակնիշի և Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Արտուշ Դ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Սարգիս Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները հետաքննիչները:

--0--ԱՀ