Ադրբեջանը վարակված 3500 ՀՀ քաղաքացու տվյա՞լ է հրապարակել. մեդիափորձագետը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

մեդիա

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրուսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկությանը, թե ադրբեջանցիները Հայաստանում կորոնվիրուսով վարակված մոտ 3500 քաղաքացու տվյալ հանրայնացրել է: 

«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ:

Հ․Գ․ Խնդրում եմ՝ ինձանից ցուցակները մի՛ խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ:

Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում է, որ մեյլ է կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի, կասի:

Հ․Հ․Հ․Գ․ Որքանով է հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի։

Ո՞րն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից՝ բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի»,-գրել է մեդիափորձագետը։

--00--ԼՄ