Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն անցել են 16 հազարը․ ապաքինվել է 6081 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 723 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը  16 հազար 4 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 422 մարդ, շարունակում է բուժվել 9568-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է  6081 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 264  է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 91-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 80 հազար 130  քաղաքացի:  -

-0—ՄՀ