Իրավապահները ստուգում են վարակված ՀՀ քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»:  --0—ՄՀ