Փրկարարները շանը դուրս են բերել Վահագնաձոր գյուղի դիտահորից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

շուն

Հունիսի 13-ին՝ ժամը 11:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի վերջնամասում շունն ընկել է դիտահորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները շանն անվնաս դուրս են բերել դիտահորից։

--00—ԼՄ