Գրավառուին վնաս պատճառելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

հետախուզվող

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, համագործակցելով ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողների հետ, մայիսի 12-ին, ժամը 21.00-ին, Հովհաննիսյան թաղամասից բերման են ենթարկել 58-ամյա Կարինե Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նանսենի այգում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 24-ամյա Տարոն Վ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: --0—ՄՀ