Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում 200-րդ հանդիպումը կանցկացնի

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

Զիդան

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում 200-րդ հանդիպումը կանցկացնի։

Ֆրանսիացին կդառնա արքայական ակումբի երրորդ մարզիչը, ով թիմի հետ 200 և ավելի հանդիպման է մանսակցել

 «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում ամենաշատ հանդիպումներ անցկացրած մասնագետը Միգել Մունյոսն է` 605 խաղով, երկրորդը՝ Վիսենտե Դել Բոսկեն է՝ 236 հանդիպումով։

«Ռեալ»- «Էյբարի» հանդիպումը կկայանա հունիսի 14-ին Երևանի ժամանակով 21:30-ին:

--0—ՄՀ