Անդրանիկ Քոչարյանը բոլորիս կատարած աշխատանքն ամփոփեց միանձնյա, ԼՀԿ-ի հետ քննարկում չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

1994թ.-ի մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը չեղարկված կլիներ, եթե 2016թ․-ի ապրիլի 5-ին Մոսկվայում, Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ԳՇ պետերի (գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով - գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկով) հանդիպմանը Խաչատուրովն ինչ-որ նոր փաստաթուղթ ստորագրած լիներ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ վերահաստատելով ավելի վաղ հնչեցրած խոսքը, որ Խաչատուրովը 2016թ․-ին ՌԴ-ում որևէ փաստաթուղթ չի ստորագրել։

«Ակնհայտ է, որ եթե ստորագրվեր մի փաստաթուղթ, որը կչեղարկեր 1994թ․-ի զինադադարի պայմանագիրը, բոլոր հնարավոր և անհնարին ամբիոններից Ադրբեջանն արդեն այդ մասին կաղաղակեր։ Նա նման փորձեր արել է։ Եթե այդպիսի փաստաթուղթ ստորագրվեր, կնշանակեր, որ 1994թ․-ինը, որի մի կողմ է հանդիսանում նաև Արցախի Հանրապետությունը, այլևս չեղարկվում է, և նոր փաստաթուղթ կա սեղանին, որի կողմերն են Հայաստանը և Ադրբեջանը։ Այնինչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցելիս փորձում էր Արցախին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, ինչը նշանակում է, որ դեռևս բանակցում ենք 94-ին ստեղծված փաստաթղթի շուրջ, և զարմանում եմ, որ սա այլակարծություն կարող է առաջացնել»,- պարզաբանել է պատգամավորը։

Գորգիսյանը նկատել է, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքերն ամփոփելիս հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը բոլորի կատարածը միանձնյա է ներկայացրել՝ առանց իրենց հետ քննարկելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ