Հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված տույժերի չեղարկման լուրերն իրական չեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուշադրություն

 Լուրեր են պտտվում, թե իբր հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված տույժերը չեղարկվելու են։

 Այս լուրերն իրականությանը չեն համապատասխանում և սահմանված տույժերը ենթակա են վճարման։

Կրեք դիմակ և մի տուգանվեք։
Եղեք առողջ»։

--0--ԱՀ