ԱՄՆ-ը այևս չի «լուծի ուրիշների խնդիրները»․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

թրամփ

Վաշինգտոնը վերադառնում է հիմնարար սկզբունքներին, որոնց համաձայն ամերիկյան զինվորի խնդիրը արտաքին թշնամիներից ԱՄՆ-ին վճռականորեն պաշտպանելն է։ Ամերիկյան զինվորականները այլեւս չեն վերականգնի այլ երկրները եւ «չեն լուծի ուրիշների խնդիրները»։ Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

 «Մենք ավարտում ենք անվերջ պատերազմների դարաշրջանը»,- ասել է ամերիկյան առաջնորդը՝ ելույթ ունենալով Նյու Յորք նահանգի Վեստ Փինթ ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջեւ:

Թրամփը հայտարարել է, որ «Ամերիկայի կենսական կարեւոր շահերը պաշտպանելու հանդեպ հստակ հայացքը վերադարձել է իր տեղը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք այս աշխարհի ոստիկանները չենք: Բայց թող մեր թշնամիները իմանան, որ եթե մեր ժողովրդին վտանգ սպառնա, մենք երբեք, երբեք չենք հապաղի: Եվ երբ մենք սկսենք մարտնչել, ապա այսուհետ մենք մարտնչելու ենք միայն հաղթելու համար»,- եզրափակել է նախագահը:

--0--ԱՀ