ՄԻՊ արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններ են մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Այդ մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։

Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է տեղի ունեցող իրադարձություններին»,- ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ