Պապուս թվի սարքած թղթեր են․ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ քննչական դեպարտամենտից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ քննչական դեպարտամենտից։

«Այսօրվա բոլոր գործողություններ, որ տեղի են ունեցել իմ ելույթից հետո, քաղաքական են։ Կան սարքած թղթեր։ Քննությունը կատարվում ա։ Ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը։

Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով։   Ըստ քրեական գործի՝ Ծառուկյանին պատկանող խաղատունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը։

  --0—ՄՀ