Երեքշաբթի գլխավոր դատախազը Ծառուկյանին պատգամավորի անձեռնմխելիությունից կզրկի. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

նաիրա

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ երեքշաբթի Գագիկ Ծառուկյանը պատգամավորական անձեռնմխելիությունից կզրկվի:

«Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր»,-գրել է Զոհրաբյանը։