Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8246 դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News   

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8246 դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Մահացել է 143 մարդ։ 2832 մարդում մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չկան։

Նախօրեին հաղորդվել էր 8835 նոր դեպք։ Համավարակի բռնկումից ի վեր երկրի 85 շրջանում հաստատվել է 537 հազար 210 դեպք։ Նրանցից ավելի քան 284 հազարն ապաքինվել է, 7091-ը՝ մահացել։

  --0—ՄՀ