Նեղոցի ենթակայանից Հաղպատի խաչմերուկ քարաթափման պատճառով 5 ժամ փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

քար

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին հունիսի 16-ին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 14:00-ից մինչև 19:00-ն, Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարությունից։

Քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

--00—ԼՄ