ՍԱՏՄ-ն հայտնաբերել է ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են ստուգայցերը հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ: 
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում արված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են հիմնականում ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, որոնք արձանագրվել են: Հացի արտադրություններից մեկում բացակայել է նաև փակ աղբամանը՝ նախատեսված ձեռնոցների և դիմակների համար:

Մի քանի հանրային սննդի կետեր կատարված կրկնայցերը փաստել են, որ ուժեղացված ստուգումները տալիս են դրական արդյունքներ. թերացումներ ու խախտումներ չեն հայտնաբերվել:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկումները շարունակական են: