Կոմիտասից մինչ Հ. Էմին նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի և հեծանվային ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

կոլաժ

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արաբկիրում Կոմիտասից մինչև Հ. Էմին նախատեսում ենք կառուցել ժամանակակից ճեմուղի (1,2կմ երկարությամբ և մինչև 8մ լայնությամբ) և նրան զուգահեռ հեծանվային ճանապարհ (2մ լայնությամբ), որը հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և առատ կանաչ տարածքներ:

Էսքիզները պատրաստ են, կայացել է նախագծման աշխատանքերի մրցույթը, տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը »։ 

 --0—ՄՀ