ՀՀ զինանշանի նկարագրությունը օրենքում մի քիչ տարբերվում է Սահմանադրության մեջ տեղ գտածից 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր պետական տոնացույցով ՀՀ պետական խորհրդանիշների օրն է։

Քչերն են նկատել, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությունը օրենքում մի քիչ տարբերվում է Հայաստանի Սահմանադրության մեջ տեղ գտած նկարագրությունից:

Խոստովանեմ, որ այդ տարբերության հեղինակը ես էի, Ազգային Ժողովը ընդունեց այդ առաջարկությունը: Օրենքում նկարագրում է պատմական Հայաստանի թագավորություններից չորսի, և ոչ թե` չորս զինանշանները:

Այս հարցը կարեւոր եմ համարել, քանզի մեր պատմության ընթացքում Հայկական թագավորությունների, այն է՝ պետականության տարիների, քանակը իրականում 4-ից շատ ավելին է։

"Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները»:

--0--ԱՀ