ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այն համոզմանն է, որ իրավական գործընթացը քաղաքական աստառ չպետք է ստանա: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանում համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձություններին՝ պատգամավորը նշեց՝ քաղաքական հետապնդում այնուամենայնիվ կա:
Խոսելով Ագային անվտանգության ծառայության դիմաց բողոքի ակիցա իրականացնող ԲՀԿ համակիրների ու պատգամավորների նկատմամբ իրավապահների իրականացրած գործողություններին՝ Կոստանյանն ասաց. «Կապ չունի՝ տղամարդ, թե կին պատգամավոր է, անհամաչափ ուժի կիրառումն անընդունելի է: Իսկ ԱԱԾ-ի դիմացած ոստիկանների իրականացրածն իրավաչափ չէր»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ