Իտալիայում առաջին անգամ կորոնավիրուսից մահացության նոր դեպքերի ցածր ցուցանիշ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

իտալիա

Իտալիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 26 նոր դեպք: Ընդհանուր մահերի թիվը դարձել է 34 հազար 371: Մեկ օր առաջ մահացության նոր դեպքերի ցուցանիշը 44 էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջին մեկ օրում գրանցված մահացության նոր դեպքերի ցուցանիշը մարտի 2-ից ի վեր ամենացածրն է:

Իտալիայում ընդհանուր վարակված դեպքերի թիվը կազմում է 237 հազար 290: Վերջին մեկ օրում գրանցվել է 303 նոր դեպք: Մեկ օր առաջ նոր դեպքերի թիվը 338 էր: Այստեղ ևս նվազման միտում է նկատվում:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վերջին մեկ օրում բուժհաստատություններից դուրս է գրվել վարակը հաղթահարած 640 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը դարձել է 177 հազար 010:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։