Հունիսի 9-16-ն ԱԻՆ-ը կատարել է 8742 վարակազերծում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News    

AIN

ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում:

Վերջին շաբաթվա ընթացքում փրկարարները կատարել են 8742 վարակազերծում հանրային նշանակության տարբեր վայրերում, որից 5759-ը՝ մարզերում, 2983-ը՝ Երևանում։

Վարակազերծվում են նաև բնակելի շենքեր, վերելակներ, անհրաժեշտության դեպքում միևնույն տարածքում վարակազերծումն իրականացվում է մի քանի անգամ։

ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր սահմանված կանոնները։  --0—ՄՀ