Բերման է ենթարկվել ԱԺ-ի հարակից տարածքում բողոքի ակցիա անող 103 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

1

Ազգային ժողովի հարակից տարածքից ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվել 103 քաղաքացի: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են ոստիկանության լրատվական բաժնից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Նշենք, որ ԱԺ-ի հարևանությամբ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում նույն ընթացքում ԱԺ-ում քննարկվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: 

Հիշեցնենք նաև, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում հավաքները արգելված են:

--00—ԼՄ