Տոկիոյում կրկին մտածում են Օլիմպիական խաղերը հետաձգելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

Տոկիո

Տոկիոյում քննարկվում է Օլիմպիական խաղերը կրկին տեղափոխելու հարցը։ Այս մասին հայտնել է  Խաղերի կազմակերպման հանձնաժողովի տնօրեն Հարույուկի Տակահաշին։ Այս մասին գրել է Lenta.ru-ն։

Տակահաշին նշել է, որ հիմնական նպատակն է խաղերն անցկացնել 2021թ.։ Սակայն գուցե դա վերանայելու անհրաժեշտություն լինի:

 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի Օլիմպիական խաղերի հովանավորները կարող են հրաժարվել ֆինանսավորումից։ Ընկերությունների 65 տոկոսը նշել է, որ դեռ չի որոշել կֆինանսավորի թե ոչ։

--0—ՄՀ