Ուկրաինայում հոսպիտալացվել է Զելենսկու կինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

Ելենա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվել է։ Նրա մոտ օրեր առաջ կորոնավիրուս էր հաստատվել։ Երկրի ղեկավարի ու երեխաների կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Զելենսկին սահմանափակել էր հանդիպումները, նա ինքնամեկուսացել է։

Հայտնի է դարձել նաև, որ վարակման դեպքեր են հաստատվել Զելենսկու գրասենյակում։

--0—ՄՀ