Ոստիկանությունը փառահեղ կերպով ասֆալտին փռեց վտանգավոր հանցագործին՝ Ռոման Ամոյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

ռոման

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով ըմբշամարտիկ Ռոման Ամրոյանին բերման ենթարկելուն:

«Հայրենի ոստիկանությունը փառահեղ կերպով վնասազերծեց և ասֆալտին փռեց խիստ վտանգավոր հանցագործ՝ Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն (2006, 2011), աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամրոյանին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և վարչապետի ոստիկանությունը: 

Մի հատ հարց էլի, որ սենց ապուշ շոու չանեիք, ինչ էր անելու Ռոման Ամրոյանը:

Չափ ու սահման չգիտեք, արժեքներ չեք հասկանում, քանի որ երբ գոմիկները Կենտրոնի ոստիկանությունը «հնձում էին», ոստիկանները վախեցած էին, որովհետև դաբրո չկար նրանց պոլին փռելու:

Այո՛, ոստիկանությունը պետք է կարգը պահի, առանց ոստիկանության ոչ մեկս էլ ապահով չենք զգա մեզ, բայց հանձնարարություն տվողները կարծես սկսում են նախկինների նման կորցնել իրականության զգացումը, իսկ ոստիկաններն էլ սկսել են ցուցադրաբար անհամաչափ ուժ կիրառել տարբեր անհամաչափ իրավիճակներում...»,-գրել է փաստաբանը:

--00—ԼՄ