Իրանում կորոնավիրուս 2563 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 115 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

կորոնավիրուս

Իրանում հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի 2563 նոր դեպք է հաստատվել։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 192 հազար 439։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

 Ըստ դեսպանության տվյալների՝ մահացածների թիվն ավելացել է 115-ով, մահվան ընդհանուր դեպքերը 9065-ն են։ Ապաքինվածների թիվն ավելացել է 2.085-ով
ընդհանուր առմամբ ապաքինվել է 152 հազար 675 մարդ։ Մինչ այժմ թեստավորվել է 1 մլն 293 հազար 609 անձ։

--0—ՄՀ