Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոր դատավոր ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

հրամանագիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր դատավոր նշանակելու մասին որոշում է ստորագրել։

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 11-ի ԲԴԽ-34-Ո-73 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Էմին ԱԲԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

--00—ԼՄ