Ընդդիմության ղեկավարը բանտում չպետք է լինի. մեծ պայթյունի նախաշեմին ենք. Արա Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News 

Ընդդիմության ղեկավարը չի կարող գտնվել բանտում, որովհետև սա Հայաստանի համար միջազգային ասպարեզում մեծ հարված է, ներդրումային գրավչության տեսանկյունից ուղղակի կատաստրոֆիկ իրադարձություն է, և ինչպես շատ լուրջ հարցերում, այս հարցում նույնպես իշխանությունը ցույց տվեց իր ոտաբոբիկությունը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Մենք այսօր կանգնած ենք մեծ պայթյունի նախաշեմին, դա է պատճառը որ ես խորհուրդ եմ տալիս, և նաև պահանջում, որպեսզի քաղաքական մեծամասնությունը մնալով իրավական գործողությունների շրջանակներում, քաղաքական ընդդիմության հետ մտնի երկխոսութան մեջ»,-նշել է Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ