Մխչյանում՝ ձկնաբուծարանի մոտ գտնվող գերեզմանատանը, ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

1

Հունիսի 16-ին՝ ժամը 16:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղում՝ ձկնաբուծարանի մոտակայքում գտնվող գերեզմանատան տարածքում, ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևաբույր գյուղի գերեզմանատան մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել` 17:00-ին: Այրվել է Հարություն Կ․-ին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան։

--00—ԼՄ