Վահան Բադալյանը կնշանակվի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

լևոն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հունիսի 16-ին գրառում է արել՝ տեղեկացնելով, որ մեր օրերի լավագույն արվեստագետներից մեկը՝ Վահան Բադալյանը, նոր պաշտոն կունենա:

«Լավ լուր - 1

Վաղվանից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի մեր օրերի լավագույն արվեստագետներից Վահան Բադալյանը:

Լևոն Իգիթյանն ազատվել է այդ պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

Մանրամասները՝ վաղը»,-գրել է նախարարը:

--00—ԼՄ