Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է հաստատվել․ դեպքերը Հադրութի շրջանից են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

կորոնավիրուս

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ: Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը:
Այս պահին մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է:  

  --0—ՄՀ