Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները». Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

հասարակական

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել և շնորհակալություն հայտնել տաքսու վարորդին, որը պահել է հակահամաճարակային կանոնները։

«Եվս մեկ այդպիսի տաքսի և նորից շնորհակալություն: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ:

Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ, տարածեք իմացությունը վիրուսի մասին եւ մեր բոլոր հայրենակիցներին՝ այդ թվուիմ բակերում, թաղամասերում, բնակելի շենքերում, «բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

--0--ԿԿ