«Իմ քայլը» այլ անելիք չուներ, քան լսել միջնորդությունը, ելույթները և որոշում կայացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

Ընդդիմությանը լռեցնելը անհամարժեք է, չի համապատասխանում մեր արժեքային հիմքին և իրականությանը։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում անդրադառնալով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին, ասաց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը»։

«Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունը չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը: Անձամբ իմ գնահատմամբ, հունիսի 5-ին հնչեցված քաղաքական հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մյուս հայտարարություններից տարբերվում էր ընդամենը երկու կետով՝ առաջինը խոսվում էր կորնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին, և երկրորդ՝ 97 տոկոս կառավարության փոփոխությունը փոխարինվել էր 100 տոկոսով», - ասաց Մակունցը ։

--0--ԿԿ