Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իսլանդիայի նախագահին ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

--00—ԼՄ