Մարզիկը պա՞րտք է նշված կառույցներին. իսկ եթե պարտք է, ապա՝ կոնկրետ ու՞մ. Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

ջուլֆալակյան

ԱԺ իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Հարգելինե՛ր, ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։ 

Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ.

- պետությունից-կառավարություն,
-Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից (ՀԱՕԿ),
-Միջազգային Օլիմպիական Կոմիտեից (ՄՕԿ), 
-Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից:

2002-2019 թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են.

-նախագահներ - Ռոբերտ Քոչարյան (2002-2008), Սերժ Սարգսյան (2008-2018),

-վարչապետ-Նիկոլ Փաշինյան,

-ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան,

-ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով... (athlete’s solidarity program),

-Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան (2002-2008 թթ.), Սամվել Կարապետյան (2008-2016 թթ.), Ռոբերտ Խաչատրյան:

Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։ 

Այդ կարգը գործել է բոլոր, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության:

Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար...)։

Հարց. արդյոք մարզիկը ՊԱ՞ՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա՝ կոնկրետ ու՞մ։

Մտածենք։

հ. գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։

հ. գ. 2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է»,-գրել է Ջուլֆալակյանը։

Նշենք, որ հունիսի 16-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և քրեական գործերում որպես մեղադրյալ ներգրավելուն կողմ է քվեարկել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:  

--00--ԼՄ