Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր խաղացող կունենա․ աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

Սելերյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շարունակում է ուղիներ փնտրել ազգային թիմն ուժեղացնելու համար: Հայտնում է  NEWS.am Sport-ը։

Իսպանացի մասնագետի տեսադաշտում է հայտնվել հայկական արմատներ ունեցող արգենտինացի փլեյմեյքեր Լուկաս Սելարայանը:

Կապառոսն արդյունավետ զրույց է ունեցել 27-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հունվարին համալրել է ՄԼՍ-ը ներկայացնող Columbus Crew ակումբի կազմը և արդեն հասցրել է բացել իր գոլերի հաշիվը նոր առաջնությունում:

Սելարայանի տրանսֆերն ամերիկյան ակումբին արժեցել է 7 միլիոն դոլար, ինչը տրանսֆերային ռեկորդ է համարվում Columbus Crew-ի համար:

Լուկաս Սելարայանը կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, 2016 թվականին տեղափոխվել է մեքսիկական «Տիգրես», որի կազմում 2 անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

--0—ՄՀ